ՀՀՇ-ն պաշտոնապես հայտարարում է հետևյալը. «Մեր շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ: Բայց մենք համոզված ենք, որ խաղաղությունը և համերաշխությունը ամուր են լինում միայն այն դեպքում, երբ հիմնվում են արդարության վրա, երբ չեն ոտնահարվում ժողովրդի իրավունքները: Մեր շարժման առաջնահերթ նպատակը եղել և մնում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը: Մենք մտադիր ենք հասնել այն բանին, որ Հայկական ՍՍՀ և ՍՍՀՄ Գերագույն սովետներն ընդունեն 1915 թ. հայերի ցեղասպանության փաստը և դիմեն Միավորված ազգերի կազմակերպությանը՝ այդ փաստը ճանաչելու պահանջով՝ ապրիլի 24-ը Հայաստանում պետք է հայտարարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր»:
1989 թ. նոյեմբերի 4-7-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀՇ հիմնադիր համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց ավելի քան հազար պատվիրակ Հայաստանից և Արցախից, ինչպես նաև սփյուռքահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Համագումարին ներկա էին նաև Ս. Գ. Հարությունյանը և Մինիստրների խորհրդի նախագահ Վլադիմիր Սուրենի Մարգարյանցը: Համագումարի աշխատանքների ընթացքում, ինչպես նախագահության անդամները, այնպես էլ դահլիճում նստած պատվիրակները, խայտառակ անամոթ պահեցին իրենց, ծաղրելով Վ. Ս. Մարգարյանցի չտիրապետելը հայոց լեզվին՝ թույլ չտալով նրան հաշվետու լինել «ժողովրդի ներկայացուցիչների» առջև կատարած աշխատանքի մասին:
Համագումարը հայտարարեց «ազգային-լիբերալ» (ըստ էության՝ ազգայնական) «հասարակական-քաղաքական կազմակերպության» ստեղծման մասին՝ «Ղարաբաղ կոմիտեի» ղեկավարությամբ, որն ըստ էության կառավարվում էր «եռապետության» կողմից (Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան), որին ենթարկվում էր «Կոմիտեի» անդամների մեծամասնությունը:
Ինքնըստինքյան համեմատության եզրեր են առաջանում երիտթուրքական «Միացում և զարգացում» («Իթթիհաթ վը թերաքքի») կուսակցության հետ, որը նույնպես ղեկավարում էր «Կոմիտեն», որը գլխավորում էր «եռապետությունը»՝ Թալեաթ փաշա, Էնվեր փաշա և Ջեմալ փաշա: Թալեաթի գլխավորած «եռապետությունը» իրականացրեց 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության կազմակերպումը և իրագործումը: Համեմատությունն առաջանում է ոչ պատահական, քանի որ «Կոմիտեի» «եռապետության» իշխանության գալով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսվեց հայերի ցեղասպանության գործընթաց Հայաստանի Հանրապետությունում:
Հայտնի ճշմարտություն է. «Եթե Աստված ցանկանում է ոչնչացնել մարդուն, ապա նրան զրկում է բանականությունից»: Այդ ճշմարտությանը հետևելով, կարելի է կանխագրել. «Եթե որևէ մեկը (կազմակերպություն, պետություն, իշխանություն) ցանկանում է ազգ ոչնչացնել, նա առաջին հերթին ոչնչացնում է այդ ազգի ընտրանին»: Նման ձևով վարվեց երիտթուրքերի «Կոմիտեն»: 1915 թվականին մորթվեց հայկական էլիտայի շուրջ 600 ներկայացուցիչ, որից հետո երիտթուրքերն անցան ցեղասպանության անմիջական իրագործմանը՝ 1915-1918 թթ. ընթացքում պլանավորված ոչնչացնելով ավելի քան մեկ և կես միլիոն հայերի՝ իրենց պատմական բնօրրանում:
1918-1923 թվականներին հայերի ցեղասպանությունը շարունակեց «քեմալական» Թուրքիան՝ տրոցկիա-էսեռական Սովետական Ռուսաստանի անմիջական օգնությամբ:
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց պետականության վերականգնման գործընթացի մեկնարկը նշանավորող «Հայաստանի անկախության հռչակագիրը»: Պետական «անկախ» կազմավորումը, շարունակելով մնալ ՍՍՀՄ կազմում, հռչակվեց որպես «Հայաստանի Հանրապետություն»: Այստեղ պետք է խոստովանել, որ տվյալ «Հռչակագիրը», ինչպես հետագայում պարզ դարձավ, Հայաստանի Հանրապետության նոր իշխանության ստեղծած միակ ճշմարիտ և գրագետ փաստաթուղթն էր:
1991 թ. մարտի 17-ին ՀՀՇ-ն խոչընդոտեց «ՍՍՀՄ-ը պահպանելու մասին» հանրաքվեի անցկացմանը:
Այսպես կոչված «Արտակարգ իրավիճակի պետական կոմիտեից» (թԽկճ) հետո, որը գոյատևեց 1991 թ. օգոստոսի 19-ից մինչև 22-ը, նույն թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե «ՍՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին»: Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը դրական պատասխանեց այդ հարցին:
1991 թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց անկախություն, թեև ձևականորեն Հայաստանը մնաց ՍՍՀՄ կազմում մինչև նրա փլուզումը 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Նույն տարում Հայաստանը անդամագրվեց անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ): 1992 թվականին Հայաստանը ընդունվեց ՄԱԿ:
1991 թվականի հոկտեմբերի 17-ին, ինքնիշխանության և անկախության գաղափարների զգացմունքային ընկալումների համաժողովրդական ոգևորության ալիքի վրա, Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Այդ պահից սկսվեց Հայաստանի Հանրապետության տարածքում հայերի ցեղասպանության ծրագրի իրականացման գործընթացը: (Հայաստանի Հանրապետությունում հայերի ցեղասպանությունը հետագայում շարունակեցին երկրորդ և երրորդ նախագահները. համապատասխանաբար՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը և Սերժ Ազատի Սարգսյանը, որոնք Հայաստանում հայտնվեցին Լևոն Տեր- Պետրոսյանի խնամակալությամբ, սակայն այդ մասին՝ ավելի ուշ):
Տեղական բնակչության նկատմամբ նման վերաբերմունք, իհարկե, գործադրվում էր ՍՍՀՄ ամբողջ տարածքում, սակայն Երևանի պարագայում այն ուներ հատուկ, ոչնչացնող նշանակություն, քանի որ լայն զանգվածների վրա ներգործությունն իրականացվում էր հաշվի առնելով հայ ժողովրդի պատմության համաղետները՝ XIX դարավերջին-XX դարասկզբին ապրած սարսափելի ցեղասպանությունը, ինչպես ընդունված է ասել, «համայն քաղաքակիրթ մարդկության» աչքի առաջ: Ավելին, հայ ժողովրդի անցյալի պատմական հիշողությանը գումարվեցին ցեղասպանության նոր փաստեր «եղբայրական» Ադրբեջանի տարածքում, երբ կոտորեցին հայերին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում (ՍՍՀՄ իշխանություններն այդպես էլ անաչառ գնահատական չտվեցին այդ հանցագործություններից ոչ մեկին):
Երևանի (երևանյան էլիտայի) ոչնչացման համար, որպես օգնող գործիք, հիմք հանդիսացավ Սվետլանա Վլադիմիրի Լուրյեի «Պատմական ազգաբանություն» մենագրության մեջ մշակված գիտական վերլուծությունը, որը հրատարակվեց «Բաց հասարակության» (Սորոսի հիմնադրամ) ինստիտուտի աջակցությամբ:
Սվետլանա Լուրյեի մասին տեղեկատվությունից (պահպանելով ուղղագրությունը և կետադրությունը). «1981-ին արդեն դարձել է համոզված հակասովետական… փորձել է ընդհատակյա տպարան հիմնել իր ամառանոցում, բայց ոչինչ չի ստացվել… 1984-ին ավարտել է ժուռֆակը, դիպլոմը պաշտպանելով ժուռնալիստիկայի պատմությունից, նվիրված Ապոլլոն Գրիգորևին… 1987- Լենինգրադում «ոչ ֆորմալ շարժման» անդամ, մասնավորապես «Անգլետերի պաշտպանության» Լենինգրադի «Պերեստրոյկա» ակումբի անդամ: Ակումբի կազմում էին Ա. Չուբայսը, Ա. Իլլարիոնովը, Բ. Լվինը, Մ. Սալյեն և լիբերալ տնտեսական և ժողովրդավարական քաղաքականության ուրիշ կորիֆեյներ: Նույն 1987-ին նախաձեռնում է առաջին գիտական փորձը՝ մշակել բարոյագիտական գիտակցության տիպաբանությունը»։ Այնուհետև Ս. Լուրյեն «…տեղավորվում է Էստոնիայի ապագա պրեմիեր Է. Սաավիսաարի հիմնած «Մայնոր-Նևա» խորհրդատվական փոքր ձեռնարկությունում, որում, մինիստրություններից մեկի պատվերով, զբաղվել է Լենինգրադի մարզի ՋԷԿ-ի «խնդրահարույց դաշտերի» պարզաբանմամբ, ապա միջէթնիկ կոնֆլիկտների լուծման մոդելների մշակմամբ: Այդ կերպ ձեռք բերվեցին իրավիճակի վերլուծության առաջին հմտությունները, որոնք հետագայում վճռորոշ դեր ունեցան հայաստանյան իրադարձությունների վերլուծության գործում»:
III. ԳԻՏԱԿԱՆ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ
1988 թ. Լուրյեն «ծանոթանում է հայկական ոչ ֆորմալների հետ» և տեղեկանում «Ղարաբաղյան հարցի և նրա շուրջ իրադարձությունների» մասին, ակտիվ շփումներ ունենում հայ «էմիսարների» հետ, մասնակցում հայերի հանրահավաքներին և ցույցերին, բազմաթիվ բարեկամներ ձեռք բերում հայերի շրջանում, աստիճանաբար դառնում Լենինգրադի հայ համայնքի անդամ՝ հայ երիտասարդության «ազգային դաստիարակության» պատասխանատու: Այդ հանձնառությամբ կազմակերպում է Հայաստանի պատմությանը նվիրված դասախոսություններ, փորձում կազմավորել հայ ուսանողական հայրենակցական միություն: Ակտիվորեն մասնակցում է «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների ազատ արձակման արշավին՝ գրում է կոչեր, հղում բողոքի նամակներ… 1989 թ. մայիսին Սվետլանան երկու անգամ այցելում է Հայաստան, այնտեղ, ընդհանուր առմամբ, անցկացնում երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հարաբերություններ է հաստատում ղարաբաղյան շարժման առաջնորդների մեծ մասի հետ, փորձում է հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այդ ժամանակ Սվետլանան, միակ անգամն իր կյանքում, այցելում է Ղարաբաղ, տեսնում է ճանապարհային ուղեկալներ, ներքին զորքեր, որոնք փորձում են ոչ այն է կարգավորել, ոչ այն է սադրել իրավիճակը: Այդ ուղևորությունը շրջադարձային է դառնում նրա քաղաքական աշխարհայացքում. Հայաստանի իրադարձություններն, առաջին հերթին, ընկալվում են որպես աշխարհաքաղաքական խաղ, որտեղ մարդիկ հազվադեպ են մինչև վերջ գիտակցում իրենց դերակատարությունը, երկրորդը՝ այնտեղ ապրողների մեջ առաջանում է կայսրության փլուզման անիմաստության և վնասակարության ընկալում: «Աղջիկս, իսկ մեզ պե՞տք է այս ամենը»,- ասել է այն ժամանակ Հայաստանի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը: «Մեկուկես ժամ տևած հանդիպումը նրա հետ ինձ վերածեց իսկական իմպերիալիստուհու»:
Հայաստանում անցկացրած ամիսները ամբողջովին ներքաշեցին նրան հայկական գործերի մեջ, այնպես որ վերադառնալով Պիտեր, նա շարունակեց շփվել գլխավորապես հայերի հետ:
ՍՍՀՄ ԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի Լենինգրադի նորաբաց մասնաճյուղի տնօրեն Բ. Մ. Ֆիրսովի հրավերով, 1989 թ. Սվետլանան աշխատանքի է անցնում կրտսեր գիտաշխատողի պաշտոնում: Մեկ տարի անց նա հնարավորություն է ստանում զբաղվելու իր առաջին մենագրության՝ «Ավանդական գիտակցության փոխակերպությունները» պլանային աշխատանքով:
Գիտական աշխատանքին զուգընթաց և, փլուզվող Միության մեջ հայտնված բոլորի նման փորձելով ինչ-որ կերպ գոյատևել, նա շարունակում է հայկական ոդիսականը: 1990 թ. Սվետլանան ականատես է դառնում, թե ինչպես են իրականություն դառնում նախորդ տարվա իր բոլոր քաղաքական կանխատեսումները՝ Բաքվի ջարդեր (այդ օրերը նա գիշեր-ցերեկ անց է կացրել փախստականների ընդունման շտաբում), «հայերի կողմից Նախիջևանը գրավելու միտում, սովետական զորքերի կողմից հայերի դեմ մղվող փաստացի պատերազմ Ղարաբաղում»:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ